ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Դատական համակարգը այնպես է ստորացվել, որ հողատուի ամեն ճվճվոց դառնում է դատավորի պաշտոնանկության հիմք»․ Աթանեսյան
17:41 26.03.2024

«Դատական համակարգը այնպես է ստորացվել, որ հողատուի ամեն ճվճվոց դառնում է դատավորի պաշտոնանկության հիմք»․ Աթանեսյան

4 դատավորի աշխատանքից ազատեցին 1 ամսվա ընթացքում՝ իրենց դիմումի համաձայն: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Ըստ օդում կախված լուրերի, ազատումների իրական պատճառը  հողատուի ջղաձգումներն են ինչ-որ չաթի բովանդակության պատճառով:

Ճիշտն ասած, էական չէ, թե ինչ էր այդ չաթի բովանդակությունը, էական չէ, որ չաթի վերջին մասնակիցը նաև մատնիչ է և այլն:

Ի վերջո, եթե այդ ամենը ճիշտ է, այդ դատավորները որոշել են չպայքարել իրենց պաշտոնների համար, այլ անցնել այլ գործի և կյանքի:

Միգուցե անձամբ իրենց համար դա նույնիսկ ավելի լավ է:

Այս պատմության ամենավատն այն է, որ դատական համակարգը այնպես է ստորացվել, որ հողատուի ամեն ճվճվոց դառնում է դատավորի պաշտոնանկության հիմք:

Այսինքն՝ թե ԲԴԽ-ն որպես մարմին, թե բազմաթիվ իրավական ակտեր, դրանց թվում նաև Սահմանադրությունը, պարզապես բուտաֆորիա են երևանյան խանի իշխանության հետ համեմատած:

Սա 3-րդ Հանրապետության ձախողման հերթական ապացույցն է և ես կրկին ուզում եմ տալ իմ հին և սիրելի հարցը, որին մինչ օրս ոչ ոք  երբեք պատճառաբանված և խելացի պատասխան չի տվել՝ իսկ ինչու՞ է Հայաստանը Հանրապետություն»։

17:41 26.03.2024