ԱՎԵԼԻՆ

Հասարակական

 «Աննախադեպ էր 2023-ին փաստաբաններին բռնության ենթարկելը հենց ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար»․ Թաթոյան
12:32 27.04.2024

«Աննախադեպ էր 2023-ին փաստաբաններին բռնության ենթարկելը հենց ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար»․ Թաթոյան

«ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն առանձնացրել եմ փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր`

1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ):

2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար: Մինչ օրս որևէ մեկը [քրեական] պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար։

3. Անթույլատրելի է, երբ քրեական վարույթներով գաղտնալսվում են փաստաբանի ու նրա վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունները և այդ պատրվակով` այդ փաստաբանի ու նրա մյուս վստահորդների միջև խոսակցությունները:

4. Փաստաբանության դերի ու փաստաբանների իրավապաշտպան գործառույթների հետ կապված թե´ պետության մեջ, թե´ հասարակությունում պետք է լինեն ճիշտ ընկալումներ: Իրավապահ մարմինները չպետք է օրենքները մեկնաբանեն այնպես, որ այդ մեկնաբանություններն անկանխատեսելի լինեն փաստաբանների համար:

Ի վերջո, փաստաբանները երկրում իրավունքի գերակայություն ապահովելու հարցում հիմնարար առաքելություն ունեն:

ՀՀ փաստաբանների պալատում այս կարևոր միջոցառումը տեղի ունեցավ Փարիզի և Օ Դը Սենի փաստաբանների միությունների մասնակցությամբ»։

 

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյան

12:32 27.04.2024