Քաղաքական
«Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում»»․ Ոսկանյան
«Եթե ցանկանում ենք հստակ գիտակցել, թե ինչ է տեղի ունենում այս շարունակական պարտության պայմաններում, ուրեմն պետք է արձանագրել, որ մենք այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում։
Հենց այսօրվա Հայաստանը դե ֆակտո ավելի փոքր տարածք ունի, քան նույնիսկ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, իսկ իր բնօրրանում հայոց լեզվի տարածման աշխարհագրական տարածքը հասել է պատմական նվազագույնի։
Սա Հայաստանի և մեր քաղաքակրթության հանձնում է բարբարոսներին, որը մեզ փորձում են ներկայացնել որպես «ձեռքբերում», սա հենց իրական Հայաստանը պատմական դարձնելու գործընթաց է»։
Իրանագետ Վարդան Ոսկանյան