ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը պետք է գծեն ոչ թե քաղաքական գործիչները կամ անհատները, այլ հենց արցախցիները»․ Մետաքսե Հակոբյան
18:18 31.03.2024

«Արցախ վերադառնալու ճանապարհային քարտեզը պետք է գծեն ոչ թե քաղաքական գործիչները կամ անհատները, այլ հենց արցախցիները»․ Մետաքսե Հակոբյան

Մարտի 30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում ազդարարվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր,  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանն իր խոսքում նշեց․

«Արցախ վերադառնալու քարտեզը պետք է գծեն ոչ թե քաղաքական գործիչները կամ անհատները, այլ  հենց արցախցիները։

ՀԿ նախագահը խոսեց նաև ծրագրի ձևաչափի մասին՝ նշելով, որ ոչ թե արցախահայերն են քաղաքական գործիչների հարցեր տալիս, այլ Արցախի ժողովուրդը ինքն է պատասխանում տարբեր հարցերի․ ի վերջո, ո՞վ է իրենց խնդիրների հասցեատերը,  ի՞նչ տարածքներ կհանձնվեն, ինչո՞ւ, ո՞ր դեպքում հայրենի Լեռնային Արցախ կվերադառնան և այլն։

Աղբյուրը՝ PARA TV

18:18 31.03.2024