Քաղաքական
«Բազմաթիվ ընդունված որոշումներ միտված են նրան, որ դժվարեցնեն արցախցու կյանքը ՀՀ-ում, և օժանդակում են, որ արցախցին լքի Հայաստանը»․ Հակոբ Հակոբյան
«Այսօր, ցավոք սրտի, բազմաթիվ ընդունված որոշումներ միտված են նրան, որ դժվարեցնեն արցախցու կյանքը ՀՀ-ում, և օժանդակում են, որ արցախցին լքի Հայաստանը», - այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունների կողմից մշակված սոցիալական ծրագրերում չի երևում Արցախ վերադարձի միտված քայլերը։
«Ցանկացած սոցիալական բնույթի ծրագիր պետք է միտված լինի վերադարձի։ Իսկ վերադարձի գլխավոր պայմաններից մեկն այն է, որ Արցախցին չլքի ՀՀ-ն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ արցախցին մնա ՀՀ-ում, լինի հավաքական այն միավորումը, որ ցանկացած պահի կարողանա վերադառնալ Արցախ»:
Հարգելի հետևորդներ, նշենք, որ մարտի 30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ներկա էին տասնյակ արցախահայեր, սյունեցիներ։
Փոխանցում է PARA TV-ն