ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 «Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին»․ Ոսկանյան
18:43 26.04.2024

«Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին»․ Ոսկանյան

«2020թ. նոյեմբերի 9-ին Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից սեփական «ինքնիշխան տարածք» հռչակվածում կային Արցախի, Ռուսաստանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների զինված ուժեր։ Այժմ դրանցից և ոչ մեկը չկա։

Նույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունում, երկկողմ պայմանագրի համաձայն՝ կար միայն ռուսական ռազմակայան, որը մնացել էր դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։ 

Հիմա արհեստածին Ադրբեջանում  չկա և ոչ մի վերնոշյալ զինված ուժ, իսկ Հայաստանում կան ռուսական զինված ուժերի աշխարհագրության ընդլայնում, ադրբեջանական թշնամական օկուպացիոն ուժեր և եվրոպական դիտորդներ։ 

Պարադոքս է, բայց փաստ, որ մեր երկրի այսքան պակաս ինքնիշխանության պատասխանատուներն օրն ի բուն բարբաջում են հենց ինքնիշխանությունից՝ Հայաստանը փաստացիորեն հասցնելով անդունդի եզրին և, որն ամենանվաստացուցիչն է, դարձնելով Բաքվի բռնապետի թելադրանքից կախյալ պետություն»։

Իրանագետ Վարդան Ոսկանյան

 

 

18:43 26.04.2024