ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Ուկրաինային էներգետիկ ճգնաժամ է սպառնում․ էներգահամակարգը լուրջ վնասներ է կրել
11:53 27.03.2024

Ուկրաինային էներգետիկ ճգնաժամ է սպառնում․ էներգահամակարգը լուրջ վնասներ է կրել

Ռուս–ուկրաինական մարտական գործողությունների արդյունքում ուկրաինական էներգահամակարգը լրջորեն տուժել է և մինչև ամառ կարող է էլեկտրաէներգիայի պակաս լինել, տեղեկացրել է DTEK էներգետիկ հոլդինգի մաս կազմող Yasno ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Կովալենկոն։

Ավելի վաղ Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունն էր տեղեկացրել, որ ուկրաինական էներգահամակարգը ենթարկվել է վերջին ժամանակների ամենամեծ հարձակումանը։

«Ուկրհիդրոէներգո» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Սիրոտան հայտնել է, Ուկրաինայի Զինված ուժերի կողմից վերահսկվող Զապորոժիե քաղաքում տեղակայված Դնեպրի հիդրոէլեկտրակայանի վնասման պատճառով Ուկրաինան կորցրել է իր կարգավորիչ հզորության մոտ 20%-ը։

Նա պարզաբանել է, որ տուժել են «մի քանի տեսակի արտադրող հզորություններ, մեծ թվով ջերմային կայաններ և հիդրոէլեկտրակայաններ»։ Բացի այդ, նրա խոսքով՝ վնասվել են Ukrenergo ցանցի հանգույցները, տրանսֆորմատորները և այլ սարքավորումներ։

Աղբյուրը՝ ABC MEDIA

11:53 27.03.2024