Քաղաքական
Ռուսաստանը չի մասնակցում Շոլցի հայտարարած Ուկրաինայի վերաբերյալ խորհրդակցություններին. Պեսկով
Ռուսական կողմը չի մասնակցում ուկրաինական կարգավորման վերաբերյալ անվտանգության խորհրդականների մակարդակով խորհրդակցություններին, ինչի մասին վերջերս խոսել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ТАСС-ը։
«Ոչ, մեր խորհրդականները չկան»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Աղբյուրը՝ Yerkir.am