ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

«Ուկրաինայում F-16-երը չեն կարողանա փոխել իրավիճակը մարտի դաշտում». Պուտին
15:17 28.03.2024

«Ուկրաինայում F-16-երը չեն կարողանա փոխել իրավիճակը մարտի դաշտում». Պուտին

F-16 կործանիչները, եթե նույնիսկ արեւմտյան երկրները դրանք մատակարարեն Ուկրաինային, չեն կարողանա փոխել իրավիճակը մարտի դաշտում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է РИА Новости-ին։

Երկրի ղեկավարը Տորժոկ աշխատանքային այցի ընթացքում զրույց է ունեցել ռազմական օդաչուների հետ։

Նա ընդգծել է, որ եթե այդ կործանիչները մեկնարկեն երրորդ երկրների տարածքից, ապա դրանք կդառնան օրինական թիրախ Ռուսաստանի համար։ Բացի այդ, ըստ նախագահի, F-16-ին սպասվում է նույն ճակատագիրը, ինչ Կիև առաքված մյուս արևմտյան տեխնիկաներին. Ռուսաստանը կոչնչացնի դրանք:

«Մենք կոչնչացնենք նրանց ինքնաթիռներն այնպես, ինչպես այսօր ոչնչացնում ենք տանկերը, զրահատեխնիկաներն ու այլ սարքավորումները, ներառյալ բազմակի հրթիռային համակարգերը:

Իհարկե, եթե դրանք օգտագործվում են երրորդ երկրների օդանավերից, ապա դրանք մեզ համար օրինական թիրախ են դառնում, որտեղ էլ որ լինեն»,- հավելել է նախագահը։

Փոխանցում է Yerkir.am-ը

15:17 28.03.2024