ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի»․ Գեղամ Մանուկյան
18:59 22.04.2024

«Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի»․ Գեղամ Մանուկյան

ՀՅԴ-ն զբաղված է համախմբման աշխատանքներով,  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների 8 -րդ հանդիպումը, որի արդյուքում արձանագրություն է ստորագրվել եւ ինչպես ՀՀ վարչապետի աշխատակազմն է պարզնաբանել 2,5 գյուղ անցնում է Ադրբեջանին, մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է 4 գյուղ Հայաստանի կողմից հանձնելու մասին։ Իշխանություններն ականազերծում են տարածքները՝ Ադրբեջանին հանձնելու համար։

Տավուշցիներն արդեն քանի օր է, ինչ իրենց անհամաձայնությունն են հայտնում ՀՀ իշխանությունների նախաձեռնած ապօրինի ու հատվածային սահմանազատմանը՝ կոչ անելով մյուս մարզերի բնակիչներին, երեւանցիներին՝ միանալ իրենց պայքարին։

Ի՞նչ է մտածում այդ ուղղությամբ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, արդյոք մտադի՞ր են միանալ տավուշցիների պայքարին։

«Այս օրերին շարունակվել են «Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումները քաղաքացիների հետ, երեկ Սյունիքում էինք, եւ բնակիչների խոսույթը Տավուշն է, Արցախն է, ացախցիների իրավունքներն են։ Մենք բազմիցս ասել ենք, որ հատվածական չէ խնդիրը, Տավուշը չէ միայն հարցը»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ իրենց մի քանի պատգամավոր արդեն մի քանի օր է՝ գտնվում են Տավուշում՝ բնակիչների կողքին։
Սկսված շարժումը որքանո՞վ կարող է տարածում ստանալ ու իրապես վերածվել համաժողովրդական շարժման, մյուս մարզերում, Երեւանում կսկսվե՞ն ակցիաներ՝   հարցին ի պատասխան  Մանուկյանն ասել է, որ ՀՅԴ-ն անդադար զբաղված է համախմբող աշխատանքով՝ թե՛ ներքաղաքական կյանքում, թե՛ սփյուռքում։

«Խնդիրը միայն Տավուշը չէ, համահայաստանյան է, խմբակցությունն էլ , ՀՅԴ-ն էլ համախմբելու գործով են զբաղված, դրանից է կախված ամեն ինչ, առանց համախմբման հարցը չի լուծվի»,- ասել է Մանուկյանը։

18:59 22.04.2024