ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

 «Տավուշի այդ գյուղերն ամբողջովին կդատարկվեն․ թշնամին կհասնի երկաթուղուն և գազատարին»․ Բագրատյան
17:53 24.04.2024

«Տավուշի այդ գյուղերն ամբողջովին կդատարկվեն․ թշնամին կհասնի երկաթուղուն և գազատարին»․ Բագրատյան

«Հենց Հայաստանի իշխանությունները հանձնեն Ոսկեպարի հետևում գտնվող անկլավը, թշնամին կհասնի երկաթուղուն և գազատարին»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Առայժմ միայն ծաղիկներն են։ Իսկ ի՞նչ կլինի, երբ նա սկսի անկլավները հանձնել։ Ինչպես կկարողանանք պահել Կիրանցը, Ոսկեպարն ու Բաղանիսը։ Գյուղերն ամբողջովին ամայանալու են, խոսքը մի քանի տան մասին չէ, գյուղերն ամբողջովին կդատարկվեն։ Թշնամին կհասնի երկաթուղուն և գազատարին։ Երեկ Նիկոլի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ չեմ ուզում գնահատական տալ այս մարդուն, ասաց, որ եթե գազատարը պայթեցվի, մենք նորից կվերակառուցենք, ինչպես 90-ականներին։ Ոչինչ, ժամանակը կգա, խոսակցությունն ուրիշ կլինի։

Ինչ վերաբերում է սյանը, ապա սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ենթադրում սյուների տեղադրում։ Այնպե որ կարող են այդ սյունը մի տեղ մտցնել»,- խորհուրդ է տվել Բագրատյանը։

Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը հրապարակել էր հայ-ադրբեջանական սահմանի առաջին սյունի լուսանկարը։


Փոխանցում է Yerkir.am-ը

17:53 24.04.2024