Հասարակական
«Որդիների Կանչ» ՀԿ-ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
«Մենք աջակցում ենք Տավուշի դարպասը պահող մեր հայրենակիցներին ու Մայր Եկեղեցուն, որը ստանձնել է Հայաստանի հակաթրքացմանն ուղղված պայքարի առաջնորդությունը:
Հայրենիքը մեզ համար զուտ հողակտոր չէ, այլ մեր որդիների արյամբ սրբագործված հող, որի համար պատրաստ ենք պայքարել այնպես, ինչպես մեր տղաները:
Մենք Եկեղեցու կողքին չենք, այլ Եկեղեցու ներսում՝ որպես Հայ Առաքելական Եկեղեցու զավակներ:
Ներքին ու արտաքին թուրքի դեմ պայքարող տավուշեցու կողքին էլ չենք, այլ հենց մենք ենք սեփական հողից ու տնից զրկվելու վտանգի առաջ կանգնած կիրանցին, ոսկեպարցին, բերքաբերցին...
Շարժման կողքին լինելը յուրաքանչյուր հայի պարտքն է»։
«Որդիների Կանչ» ՀԿ