ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Հայաստանը կարող է տոտալ կոլապսի մեջ հայտնվել՝ Արցախը վկա»․ Թերեզա Մխիթարյան․ AlphaNews
14:42 27.03.2024

«Հայաստանը կարող է տոտալ կոլապսի մեջ հայտնվել՝ Արցախը վկա»․ Թերեզա Մխիթարյան․ AlphaNews

Մենք հիմա այն վիճակում ենք, որ կարող ենք ինչ-որ բան անել, որպեսզի չարի այս պլանները չիրականանան։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Germoglio» հիմնադրամի նախագահ Թերեզա Մխիթարյանը․

Նրա խոսքով՝ ինչպես փոքր երեխային են փորձում օգնել, նույն ձևով Տավուշի համար պետք է ամեն ինչ անել, որ այս ծանր վիճակից կարողանան դուրս բերել, քանի դեռ այդ հնարավորությունը կա։

«Լինում են իրավիճակներ, որ այլևս չես կարող ոչինչ փոխել։ Մենք հիմա այն վիճակում ենք, որ կարող ենք ինչ-որ բան անել, որպեսզի չարի այս պլանները չիրականանան, որ ճիշտ լուծումներ գտնենք՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Նախ պիտի հասկանանք, թե թշնամուն ինչ է պետք ու ինչ են փորձում իրականացնել թուրքերը նիկոլների միջոցով։ Թուրքերը ու նիկոլները իրար հետ են չէ՞ աշխատում։

Մենք Տավուշում ունենք ամենաուժեղ սահմանագիծը, դիրքային առավելություններ թուրքերի նկատմամբ, ֆանտաստիկ հրամանատարություն ենք ունեցել Գրիգորի Խաչատուրովի ժամանակ, ուժեղացել են մեր դիրքերը, շատ տեղերում առավելություններ ունենք։ Սա նշանակում է՝ եթե հանկարծ, օրինակ, մի տեղ թուրքերը հարձակվում են, Տավուշը կլինի այդ զսպող օղակը, կլինի այն տեղը, որտեղից մենք կարող ենք հակահարված հասցնել թուրքին»,- ասել է Թերեզա Մխիթարյանը։

Ըստ նրա՝ այն տարածքները, որ ուզում են տալ թշնամուն, դրանով կխաթարվի Տավուշի պաշտպանական գիծը։

«Եթե այդ տարածքները, որ նիկոլները հիմա ուզում են տալ, մեր առաջնագիծն, այսպես ասած, փլուզվում է։ Դա նշանակում է, որ Տավուշի պաշտպանական գիծն ընկնում է՝ այդ տարածքները հանձնելով։ Թուրքն ուզում է այնպես անի, որ նույնիսկ առանց ավտոմատների, ռագատկաներով, քացով և առանց զոհերի Տավուշի դարպասները բացի ու ներս մտնի։ Այսինքն՝ նույն սցենարն, ինչ արդեն եղել է Սյունիքում։ Նիկոլը Սյունիքում նույն բաներն էր ասում, որովհետև սատանան երևակայություն չունի, ամեն տեղ նույն գործելաոճն է դրսևորում։ Սյունիքում էլ էին ասում՝ այն սարի համար, այն լճի համար պետք չէ պայքարել։ Ու ի՞նչ արեցին։ Ամենակարևոր դիրքերը հանձնեցին, հենց այնպես տվեցին թուրքին, նույն բանն ուզում են անել Տավուշում, որ ամբողջ Հայաստանը թուլանա, պաշտպանությունը թուլանա»,- ցավով նկատել է մեր զրուցակիցը։

Երկրորդ կարևոր խնդիրը, որ Թերեզա Մխիթարյանը նշել է, այն է, որ Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը կհայտնվի թշնամու վերահսկողության տակ։

«Անել այն, ինչ արել են Արցախում։ Հայաստանի գլխավոր գազամուղն անցնի թուրքի հսկողության տակ, հասկանո՞ւմ եք։ Դա նշանակում է՝ երբ ցանկանան գազը կանջատեն կամ կմիացնեն։ Հայաստանը կարող է տոտալ կոլապսի մեջ հայտնվել՝ Արցախը վկա։ Ես, երբ առաջին անգամ Շվեյցարիայում գնացել եմ աշխատանքի, ինձ ասել են՝ եթե մի անգամ քեզ խաբեն, քո մեղքը չէ, եթե երկորրդ անգամ քեզ խաբեն, արդեն դու ես մեղավոր։ Եթե մեզ մի քանի անգամ շարունակում են նույն ձևով խաբել, մենք իսկապես ուղեղի հետ ինչ-որ խնդիրներ ունենք՝ ազգովի»,- ասել է Թերեզա Մխիթարյանը։

Նա նաև նշել է, որ ճանապարհներ հանձնելով՝ Հայաստանը կհայտնվի շրջափակման մեջ։

«Երրորդ հարցը՝ ուզում են ճանապարհի խնդիրը լուծել։ Հայաստանը կամաց-կամաց հայտնվում է շրջափակման մեջ։ Երևան-Նոյեմբերյան ճանապարհը երեք տեղից թուրքերը հսկելու են, տեսնեմ՝ ով է գնալու այդ ճանապարհով։ Ոչ մեկը չի գնալու»,- եզրափակել է Թերեզա Մխիթարյանը։

 

Աղբյուրը՝ AlphaNews

14:42 27.03.2024