ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկեն 10 մլն ծառ
18:00 16.10.2019

Հայաստանում մինչև 2020թ. 10-րդ ամսի 10-րդ օրը կտնկեն 10 մլն ծառ

ՀՀ կառավարությունը նախատեսել է ծրագիր՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը հանրապետությունում տնկել 10 մլն ծառ՝ ի նշան Հայաստանում 10 մլն հայության միասնության: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ»-ի (FAST) կողմից կազմակերպված GIF19-ը՝ «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ին:

«Կառավարությունը մշակել է շատ հավակնոտ ծրագիր, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020-ի հոկտեմբերի 10-ին: Մենք պլանավորում ենք մինչև 2020-ի 10-րդ ամսի 10-րդ օրը տնկել 10 մլն  ծառ: Դա կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց վարչապետը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ դա ոչ միայն նոր գաղափար է ամբողջ հայության միավորման համար, այլ նաև իրենց քայլն է՝ համաշխարհային բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ: «Այս քայլով ուզում ենք նաև կոչ անել համաշխարհային հանրությանը՝ շարունակել այս մարտահրավերը և պայքարել գլոբալ բնապահպանական խնդիրների, կլիմայական փոփոխությունների և այլ հարցերի շուրջ»,-ասաց նախարարը:

FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ողջունեց այս քայլն ու նշեց, որ կհամագործակցեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 16.10.2019