Տնտեսական
ՀՀ պետական բյուջեից առաջին անգամ մոտ 425 մլն դրամ է հատկացվել անտառապատման աշխատանքների համար
Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են անտառապատման և անտառավերականգնման լայնածավալ աշխատանքներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեվերջյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Առաջին անգամ ՀՀ պետական բյուջեից հատկացվել է մոտ 425 մլն դրամ 150 հա տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար»,- նշեց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ից 20 հազարական դրամով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պահպանություն իրականացնող 611 աշխատակցի աշխատավարձը, ձեռք է բերվել 1 տեսանկարահանող, 3 անօդաչու սարք և գիշերային նկարահանման 8 անվտանգության տեսախցիկ:
Երևանի Նորք վարչական շրջանի անտառների 45 հա տարածքում նախատեսվում է ներդնել կաթիլային ոռոգման համակարգ։
Աղբյուրը՝ «Արմենպրես»