Սյունիք
ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կապանի և Սիսիանի տնտեսվարողների մոտ
Դեղատներ, վարսավիրանոցներ, գրադարաններ և մանրամեծածախ առևտրի կետեր. ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են առել նշված հաստատություններում անվտանգության նորմերի պահպանումը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անակնկալ ստուգայցերը փաստում են՝ անվտանգության նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։
Ոչ կոպիտ, տեղում շտկվող խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչները տրամադրում են խորհրդատվություն, իրականացնում բացատրական աշխատանք:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ նշում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը պարտադիր է։
Աղբյուրը՝ «Արմենպրես»