ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԵՄ-ն Ադրբեջանին՝ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և կալանավորվածներին՝ անկախ ձերբակալման հանգամանքներից
17:30 29.04.2021

ԵՄ-ն Ադրբեջանին՝ վերադարձնել բոլոր ռազմագերիներին և կալանավորվածներին՝ անկախ ձերբակալման հանգամանքներից

Եվրամիությունը 2021 թվականի ապրիլի 28-ին հայտարարություն է ընդունել Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասվում է․
Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը տեղում՝ կողմերի միջև 2020 թ. նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրից հետո, և որոշ դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են աճյունների վերադարձը, խիստ տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելը:

Եվրամիությունը, այնուամենայնիվ, կրկնում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահություն հաստատելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար: Սա ներառում է՝ զերծ մնալ թշնամական և վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտել բոլոր մնացած ռազմագերիների և կալանավորվածների վերադարձը՝ անկախ նրանց ձերբակալման հանգամանքներից, և համագործակցել նաև ականազերծման այլ կարևոր հարցերի շուրջ:

Այս համատեքստում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից նախարարների կոմիտեին վերջերս կատարված ծանուցումից հետո, որը կայացվել է Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնում նշված միջանկյալ միջոցների վերաբերյալ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած զինված հակամարտության հետ, մենք շեշտում ենք, որ Դատարանի նախադեպային իրավունքը հստակորեն հաստատել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են կատարել ժամանակավոր միջոցները, և մենք կոչ ենք անում Ադրբեջանին տրամադրել դատարանի կողմից պահանջվող տեղեկատվությունը:

Աղբյուր` Panorama.am

17:30 29.04.2021