Հասարակական
ԱՀԿ ղեկավարը կորոնավիրուսի նոր՝ առավել վտանգավոր հիմնամանրէների առաջացում է կանխատեսում
Կորոնավիրուսային SARS-CoV-2 վարակը շարունակում է մուտացվել, ուստի պետք է սպասել նոր՝ առավել վտանգավոր տարբերակների՝ ի հավելումն այս խմբին դասվող «ալֆա», «բետա», «գամմա» և «դելտա» հիմնամանրէների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, Ժնևում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:
«ԱՀԿ-ն նախազգուշացրել է, որ COVID-19 հիվանդության հարուցած վարակը կերպարանափոխվում է դրա մասին հայտնի դառնալու պահից սկսած, և այն շարունակում է փոփոխվել: Այդպիսով առաջացել է չորս նոր տարբերակ, և ավելի շատ կհայտնվի, քանի դեռ վարակը շարունակում է տարածվել», - ասել է ԱՀԿ ղեկավարը:
Աղբյուրը՝ «Արմենպրես»