ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կարմիր բերետավորներից մեկը ծնողներին ասել է, որ Եռաբլուրից ծնողներին բերման ենթարկելու հրամանը «վայբերի» ընդհանուր «չատին» է եղել․ Գարիկ Գալեյան
12:04 26.01.2023

Կարմիր բերետավորներից մեկը ծնողներին ասել է, որ Եռաբլուրից ծնողներին բերման ենթարկելու հրամանը «վայբերի» ընդհանուր «չատին» է եղել․ Գարիկ Գալեյան

Ինձ նույնպես հրավիրել են առաերեսման, ասում են՝ Արթուր Խուդինյանն է տվել, առերեսումից պարզ կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում  ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։

«Այն կարմիր բերետավորները, որոնք ասել ենք Խուդինյանն է եղել, ասել են, թե վարչապետի «փայերով» ենք այստեղ գտնվել, մենք չգիտենք՝ վարչապետի «փայերը» որն է։ Զոհվածների մայրերի հետ առերեսման ժամանակ բերետներից մեկը պնդում էր, որ իրենց «վայբերին» է եկել բերման ենթարկելու հրամանը, ասել է՝ չեմ կարող ասել ում կողմից, ընդհանուր չատ ունենք, այնտեղ է եկել հրամանը։ Մենք կարծում ենք, որ բոլորը ստում են ու բոլորը ծառայում են դավաճան իշխանությանը, չեն ծառայում պետությանը»,- ասաց Գալեյանը։

 

Նա նշեց նաև, որ իրեն այս գործով վարչական տուգանքի են ենթարկել, դատական նիստը հետաձգվել է ոստիկանության ներկայացուցչի չներկայանալու պատճառով։

Հիշեցնենք` զոհված զինծառայողների ծնողները սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտային Նիկոլ Փաշինյանին այցելել Զինվորական պանթեոն։ Սակայն, սեպտեմբերի 21-ի առավոտյան ոստիկանությունը ուժ կիրառելով՝ հեռացրել էր զոհվածների ծնողներին, տեղափոխել բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները հնարավորություն են ստացել ծաղկեպսակներ դնել Եռաբլուրում։

Այդ փաստերի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Աղբյուրը՝ Tert.am

12:04 26.01.2023