Հասարակական

Տավուշում ծաղկած ծառերը հայտնվել են առատ ձյան տակ
Հանրապետության տարածքում մարտի 30-ին օդի ջերմաստիճանի նվազում է գրանցվել: Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում` Տավուշի մարզում մարտի 31-ի առավոտյան ծաղկած ծառերը ծածկվել են ձյան առատ շերտով, ինչը կարող է վնասներ հասցնել մարզի գյուղատնտեսությանը: Որոշ հատվածներում այս պահին տեղումները շարունակվում են:
Նշենք, որ Տավուշի մարզպետարանը հայտարարություն է տարածել, պտղատու ծաղկած այգիներում կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնելու անհրաժեշտության մասին:
aravot.am