Սպորտ
Խլղաթյան-Կարապետյան զույգը արծաթե մեդալ է նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշարում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել Լեհաստանի միջազգային մրցաշարում:
Polish Open Kaliber միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը 10 մետր ատրճանակ միքս մրցաձևում դուրս էին եկել եզրափակիչ, որտեղ, մրցելով Լատվիայի թիմի հետ, զիջել էին` դառնալով արծաթե մեդալակիր:
Մինչ ընթացիկ տարվա ավարտը հրաձգության հավաքականի անդամները կմասնակցեն ևս մեկ միջազգային մրցաշարի: Ընտրանին այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանում:
Աղբյուրը՝ Alpha News