ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Աննախադեպ լուր․ ՀՀ-ն ֆրանսիական կողմին հետախուզական տվյալներ կփոխանցի Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասին»․ Գեղամ Մանուկյան
19:55 27.02.2024

«Աննախադեպ լուր․ ՀՀ-ն ֆրանսիական կողմին հետախուզական տվյալներ կփոխանցի Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասին»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամն է։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն իր հայտարարությունը ձևակերպեց «Անպատասխանատվություն և արհամարհանք»։ 

«Փաշինյանի ընտանեկան թերթը հրապարակում է մի լուր, թե Փարիզ կատարած այցի ընթացքում համաձայնություն է կայացել ֆրանսիական կողմի հետ փոխանակվել հետախուզական տվյալներով ու հատկապես Հայաստանը ֆրանսիական կողմին փոխանցելու Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի մասին տվյալներ։ Սեփական երկրի անվտանգության նկատմամբ ավելի մեծ անպատասխանատվություն դժվար է գտնել։ Հետո հասկացել են կամ պետք էր մի քանի ժամով և լուրը արդեն ջնջված է, բայց այն արդեն վանդակից դուրս է թռչել»։

Մանուկյանի խոսքով՝ Փաշինյանի ուշքն ու միտքը մարդկանցից հարկ «քերելն» է, միայն մատ է թափ տալիս սեփական ժողովրդի վրա։ «Սեփական ժողովրդին դասակարգելով՝ արտագնա աշխատանքի մեկնողներին որոշել թույլ տալ ասֆալտի վրայով քայելել թե չքայլել, լոկ կարող է իրեն թույլ տալ մեկը, ով արհամարհում է սեփական ժողովրդին» ,-նշեց ընդդիմադիր պատգամավորը։ 

Աղբյուրը՝ Yerkir.am

19:55 27.02.2024