Քաղաքական
«2018թ. կարող ենք ավելի մեծ ծավալի գազ բերել Իրանից և մեծ ծավալի էլէներգիա հետ փոխանցել». Փոխնախարար
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին շարունակվում է «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվել է, թե Հայաստանը՝ որպես առանձին սուբյեկտ-պետություն, բայց միաժամանակ որպես ԵԱՏՄ անդամ, իրավունք ունի՞ առանձին պետությունների հետ մաքսային միություն կազմել:
«Ինչպիսին ՌԴ-ն է այսօր անում շատ ուրիշ երկրների հետ»,- հարցրել է պատգամավորը, փոխանցում է Tert.am-ը:
Շավարշ Քոչարյանը հստակեցրել է, որ ինչպես ՀՀ-ն, այնպես էլ ՌԴ-ն մեկ մաքսային տարածքում են:
«Բայց, այնուամենայնիվ, և՛ ՀՀ-ն, և՛ ՌԴ-ն ազատ են տնտեսական դաշտում համագործակցելու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ այնքանով, որքանով դա չի հակասում իրենց պարտավորություններին այդ միությանը»,- ասել է նա:
Աղաբաբյանը նկատել է, թե Ռուսաստան-Իրան-Ադրբեջան մաքսային միջանցքի ստեղծումը թեկուզ առաջարկության տեսքով արդյոք հնարավորությունների ցուցադրում չէ՞:
«Մենք ունե՞նք թեկուզ ցուցադրման հնարավորություն»,- հարցրել է նա:
Քոչարյանը կրկին հստակեցրել է, որ դա ընդամենը տրանզիտային միջանցք է, որտեղ մաքսային արտոնություններ չկան:
Շարունակությունը՝ այստեղ:
Լուսանկարը՝ Panorama.am-ի