Քաղաքական
Նախագահը մասնակցել է Հնդկաստանի պարենի համաշխարհային ցուցահանդեսի բացմանը և համաժողովի լիագումար նիստին
Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով աշխատանքային այցով Հնդկաստան ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Դելիում մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան - 2017» համաժողովի լիագումար նիստին և նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա է ավելի քան 20 երկրից մոտ 2,000 մասնակից:
Համաժողովում Հանրապետության Նախագահը հանդես է եկել ելույթով:
Նախագահի ելույթը՝ այստեղ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի Մամուլի և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն