ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Սուրեն Կարայանն աշխատանքային այց է կատարել Սյունիք
19:35 29.11.2017

Սուրեն Կարայանն աշխատանքային այց է կատարել Սյունիք

Նոյեմբերի 27-ից 29-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն աշխատանքային այցով ժամանել էր Սյունիքի մարզ: Նախարար Կարայանը վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածք, ծանոթացել է առաջին փուլի շինաշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին՝ տեղում տալով դրանց համապատասխան լուծումներ: Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին, և դեկտեմբերի 15-ին նախատեսվում է առաջին փուլի բացումը։

Նախարարի օրակարգում էր նաև «Սյունիք ֆուդ» պահածոների գործարան այցը: Սուրեն Կարայանն աշխատանքային խմբով մարզպետ Վահե Հակոբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց արտադրամասում, ծանոթացավ աշխատանքային ընթացքին և գործարանի առաջին փորձնական արտադրանքին:

«Սյունիք ֆուդ» ընկերության գործադիր տնօրեն Սարմեն Սարգսյանի խոսքով պետության կողմից տրված արտոնությունը մեծապես օգնել է գործարանին: Գործարարը նշեց, որ նախնական փուլում գործարանը սկսել է միայն կոմպոտների արտադրություն, իսկ ամռանն արդեն կլինեն մուրաբաներ և ջեմեր: Ըստ սեզոնայնության՝ կբացվի մինչև 230 աշխատատեղ:

Տեղեկացնենք, որ պաշտոնական բացումից հետո գործարանը  տեղական արտադրանքն արտահանելու է ՀՀ քաղաքներ և ԱՊՀ երկրներ:

Թագուհի Մաթևոսյան

Zangezur.TV

19:35 29.11.2017