Հասարակական
Ինքնաթիռներում կհայտնվեն կանգնած «նստատեղեր» (լուսանկարներ)
Իտալական Aviointeriors ընկերությունը ստեղծել է օդանավերի համար նախատեսված կանգնած «նստատեղերի» նախնական օրինակ, գրում է ria.ru-ն, փոխանցում է Tert.am-ը:
Նմուշի դիզայնը հիշեցնում է ձիարշավորդի թամբ: Ենթադրվում է, որ կանգնած «նստատեղերի» շարքն ամրացվելու է ուղղահայաց ձողերին: Դրանց վրա լինելու է փափուկ պաստառապատում, որը հնարավորություն կտա ուղևորին անհարմարություն չզգալ ազդրերի հատվածում:
Բացի դրանից, դրանք համալրված կլինեն արմնկակալներով, որոնց վրա հնարավոր կլինի հենվել:
Աղբյուրը նկատում է, որ նման «նստատեղերը» հնարավորություն կտան 20%-ով ավելացնել ինքնաթիռի սրահում ուղևորների քանակը:
Ենթադրվում է, որ դրանք առավել պահանջարկ կունենան ոչ հեռու տարածություններով չվերթներ իրականացնող ավիաընկերությունների շրջանում:
Լուսանկարը՝ -ի