Հասարակական
75 տարվա մեջ առաջին անգամ չի շնորհվի Գրականության Նոբելյան մրցանակ
Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է, որ 2018թ. չի հանձնի Գրականության Նոբելյան մրցանակը թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով, հայտնել է The Guardian-ը, որին վկայակոչում է Tert.am-ը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ 75 տարվա ընթացքում առաջին անգամ ժյուրին այս աշնանը չի հանձնի աշխարհի ամենահեղինակավոր գրական մրցանակը, բայց փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն կհայտարարի:
Հայտնի է, որ սկանդալի կիզակետում է հայտնվել ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, ով մեղադրվում է 18 կանանց նկատմամբ սեռական ոտձգությունների և բռնության իրականցման համար: Առնոն ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Բացի այդ, Ժան-Կլոդ Առնոն մեղադրվել է նաև յոթ նոբելյան մրցանակակրի անունների արտահոսքի համար:
Նշվում է, որ լուսանկարչի գործողություններից տուժածներից 5-ը դիմել է ոստիկանություն: Որպես բողոքի նշան՝ ակադեմիայից հեռացել է մի քանի անդամ և մշտական քարտուղար Սարա Դանիուսը:
Լուսանկարը՝ TimesColonist.com-ի