Քաղաքական
Վալերիյ Օսիպյանը նշանակվել է Ոստիկանության պետ
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի առաջին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.
Վալերիյ ՕՍԻՊՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»:
Լուսանկարը՝ Yerkir.am-ի