ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գազի եւ էլէներգիայի սակագների հարցով լրջորեն զբաղվում ենք. Փաշինյանը այդ հարցը քննարկել է Պուտինի հետ
17:15 07.06.2018

Գազի եւ էլէներգիայի սակագների հարցով լրջորեն զբաղվում ենք. Փաշինյանը այդ հարցը քննարկել է Պուտինի հետ

Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված խնդիր կա եւ մենք դրանով զբաղվում ենք: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ մենք բարձր գնահատեցինք այն փաստը, որ Ռուսաստանը Հայաստանին էժան գնով է գազ մատակարարում: Բայց ես ասացի, որ ՀՀ քաղաքացու համար կարեւորը դա չէ, այլ այն, թե ինքն ինչ գնով է սպառում այդ գազը: Այսինքն ՀՀ քաղաքացին չի զգում, որ Ռուսաստանից էժան գազ է ստանում: Այստեղ կարող են լինել որոշակի անարդյունավետ կառավարման, ընդհուպ մինչեւ կոռուպցիոն ռիսկեր»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նույնպիսի խնդիր կա նաեւ էլեկտրաէներգիայի հարցում:

«Կարծում եմ, Ռուսաստանն էլ ըմբռնումով է մոտենում, որ մենք այս հարցերով զբաղվենք եւ տեսնենք, թե ինչ է տեղի ունենում: Չեմ ուզում ժամկետից շուտ հայտարարություններ անել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ մենք լրջորեն այդ հարցերով զբաղվում ենք եւ հույս ունենք, որ այդտեղ կունենանք կոնկրետ արդյունքներ»:

17:15 07.06.2018