ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում աճել են պետբյուջեի մուտքերը
15:00 03.10.2019

Արցախում աճել են պետբյուջեի մուտքերը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Արցախի Հանրապետության պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները և տուրքերը կազմել են 44 միլիարդ 146 միլիոն 100 հազար դրամ` պլանավորված 41 միլիարդ 300 միլիոն դրամ ցուցանիշը գերազանցելով 6.9 %-ով կամ 2 միլիարդ 846 միլիոն 100 հազար դրամով: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են 10.5 %-ով կամ 4 միլիարդ 205 միլիոն 800 հազար դրամով:

Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 35 միլիարդ 778 միլիոն 900 հազար դրամը կամ 81 %-ն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին:

Աղբյուր` Panorama.am

15:00 03.10.2019