ԱՎԵԼԻՆ

Քաղաքականություն

Գորիսի համայնքապետի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ. նա չի կարող անազատության մեջ մնալ. փաստաբան
15:00 29.07.2021

Գորիսի համայնքապետի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ. նա չի կարող անազատության մեջ մնալ. փաստաբան

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով այսօր՝ հուլիսի 29–ին,  հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Այսօր ժամը՝ 17:30-ին Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել եւ այն ուղարկել դատարան։

Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլեւս որեւէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, (թեեւ այն ի սկզբանե չի էլ եղել), քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետեւաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Առուշ Առուշանյանն այլեւս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»:

Աղբյուրը՝ NEWS.am
15:00 29.07.2021