Արցախ
Ադրբեջանցիները հայերից պահանջում են հեռանալ իրենց բնակավայրերից (տեսանյութ)
Համացանցում տարածվել է տեսանյութը, որտեղ լսելի է Ասկերանի շրջանի Խրամորթի բնակիչներին ադրբեջանցիների ուղղված պահանջը, այն է՝ լքել հայրենի տունը։ Ընդ որում՝ խոսում են հայերենով։
Նշենք, որ առաջին անգամ նման պահանջ ադրբեջանցիները ներկայացրել են երեկ, իսկ այսօր կրկնել։ «Ադրբեջանցիները կրկին սկսել են սպառնալ Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթի գյուղացիներին։ Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին բանակցություններ են վարում։