ԱՎԵԼԻՆ

Արցախ

 3 ամիս է Արցախը շրջափակման մեջ է․ ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից․ Աբրահամյան
10:53 13.03.2023

3 ամիս է Արցախը շրջափակման մեջ է․ ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

3 ամիս է Արցախը շրջափակման մեջ է:

Համոզված եմ, որ Հայաստանում շատ քիչ մարդ պատկերացում ունի, թե դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ լրջագույն իրադրություն է առաջացնում, կյանքի ինչպիսի՞ հարվածներ հասցնում:

Դեռ չեմ խոսում օդում կախված պատերազմի վտանգի մասին:

Քիչ մարդ է պատկերացնում, որովհետև այն զգալու, ճիշտ գնահատելու և պատկերացնելու համար գոնե կարճ ժամանակ պետք է նույն վիճակում հայտնված լինես:

Այդպիսի իրադրությունում կարող էր հայտնվել մեզանից յուրաքանչյուրը, ՀՀ յուրաքանչյուր մարզ, քաղաք, գյուղ, բայց հայտնվել է Արցախը:

Ես իրավիճակից դուրս գալու հնարավորություն դեռևս տեսնում եմ և դա առաջին հերթին պետք է սկսվի Արցախից: Սա հենց այնպես օդի մեջ չեմ ասում:

Արցախում պետք է մի կողմ դնեն սեփական ամբիցիաները, նեղ թայֆայական խաղերը, պաշտոնակռիվն ու անձնական բարեկեցությանն ուղղված պայքարը և կենտրոնանան բացառապես Արցախի փրկության շուրջ:

Պայքարի ու հաղթանակի ճանապարհն անշուշտ շատ բարդ է, սակայն դրան հասնելու համար անհրաժեշտ է գնալ այնպիսի մարդու առաջնորդությամբ, ով ունակ է խելամիտ ու սառնասիրտ որոշումներ կայացնելու, որի խոսքին կհավատան ու կվստահեն արցախցիները և վերջապես դա պետք է լինի մի մարդ, ով առավելագույնս կոնսեսուս կապահովի երկրի ներսում:

Այն մարդիկ, ովքեր իրենք իրենց ներսում արդեն պարտվել են, իրենք իրենց ներսում հանձնվել են, ովքեր սպառվել են ուղղակի պետք է մի կողմ քաշվեն` չխանգարեն:

Արցախի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի և անեն ինչ պետք է կառուցվի դրա վրա:

10:53 13.03.2023