Մամուլ
«Դավաճան» գրությամբ պաստառ՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ
Քիչ առաջ Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում ընթացող Համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ արտակարգ պատահար տեղի ունեցավ։ Արցախի ներկայացուցիչների մարզադաշտ մտնելուն պես՝ մարզադաշտ է մտել նաև արցախյան պատերազմների մասնակից, Արցախի հերոս Գոռ Մուրադյանը և «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էր Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ական վերնախավը։
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի խոսքով՝ ոստիկանները Գոռ Մուրադյանի ձեռքից խլել են պաստառը և խնդրել արագ հեռանալ։
Աղբյուրը՝ Irakanum.am