Թուրքիա
Ի՞նչ է արել թշնամին այսօր․ «Հայկական ալիք»
Ի՞նչ է արել թշնամին այսօր.
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բելգրադում հանդիպել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Սերբիայից ավելի քան 300 միլիոն դոլարի սպառազինություն (հիմնականում հրետանի) Ադրբեջան մատակարարելու վերաբերյալ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանն ու Բայդենը մոտ օրերս հեռախոսազրույցի միջոցով կքննարկեն իրավիճակը Գազայի հատվածում:
Թուրքական լիրան պատմական հակառեկորդ է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով 29 լիրա մեկ դոլարի դիմաց։
Իլհամ Ալիևը ընդունել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիին: Նրանք խոսել են տարածաշրջանի, անվտանգության և Ադրբեջանի ու Հայաստանի միջև այսպես կոչված խաղաղության պայմանագիր կնքելու մասին։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Սայմոն Բորդյուի հետ Բրյուսելում քննարկել է Բաքվի և Երևանի միջև այսպես կոչված խաղաղության գործընթացի հեռանկարները։
Ադրբեջանը պաշտոնապես կընդունի «COP29»-ը: Հաջորդ տարի Բաքվում կանցկացվի Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 29-րդ նստաշրջանը։
Աղբյուրը՝ «Հայկական ալիք»