Թուրքիա
Ի՞նչ է արել թշնամին այսօր. «Հայկական ալիք»
Ի՞նչ է արել թշնամին այսօր.
Թուրքական ֆուտբոլային ակումբի նախագահը բռունցքով հարվածել է խաղն անցկացնող մրցավարին, որից հետո ակումբի մյուս ներկայացուցչները հարձակումվել են գետնին ընկած մրցավարի վրա։ Միջադեպին արձագանքել է նաև Ռեջեփ Էրդողանը։
Ադրբեջանի իշխող “Yeni Azərbaycan” կուսակցությունը հայտնել է, որ Իլհամ Ալիևը առաջադրվել է որպես նախագահի թեկնածու փետրվարի 7-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ ընտրություններում:
Հանդիպում է կայացել Ադրբեջանի և Հունաստանի արտգործնախարարների միջև։ Քննարկվել են տնտեսական հարաբերությունների, էներգետիկ անվտանգության հետ կապված հարցեր։
Այսօր լրանում է Հեյդար Ալիևի մահվան պաշտոնապես հաստատված 20֊րդ տարելիցը։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինչպես նաև Իլհամ Ալիևը այցելել են նրա գերեզմանին։
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ պաշտոնյաների հետաքննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազությունում ստեղծվել է միասնական քննչական խումբ ձերբակալվածների հետաքննության համար:
Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Բելգիայի արտաքին գործերի, Եվրոպայի, արտաքին առևտրի և մշակույթի դաշնային ինստիտուտների նախարար Հադջոյ Լաբիբի հետ։ Բայրամովը տեղեկացրել է վերջին քայլերի մասին, որոնք ծառայում են խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև այսպես կոչված վստահության հաստատմանը։
Աղբյուրը՝ «Հայկական ալիք»