ԱՄՆ
«Իրաքի իսլամական դիմադրությունը» հայտնել է ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման մասին
«Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքով հարձակում են գործել Սիրիայում ամերիկյան ռազմակայանի վրա:
Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
ժման հայտարարության համաձայն՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Ալ-Շադադի քաղաքի մերձակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազաները հարձակման են ենթարկվել «Իրաքի իսլամական դիմադրության» անօդաչու թռչող սարքերի կողմից:
Գազայի հատվածում պատերազմի սկսվելուց հետո «Իրաքի իսլամական դիմադրություն» շարժումը բազմիցս ստանձնել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների պատասխանատվությունը:
Աղբյուրը՝ 168.am