ԱՎԵԼԻՆ

ԱՄՆ

Ռոն Դեսանթիսը դուրս է եկել նախագահական մրցավազքից
14:02 22.01.2024

Ռոն Դեսանթիսը դուրս է եկել նախագահական մրցավազքից

Ֆլորիդայի նահանգապետ, հանրապետական Ռոն Դեսանթիսը դադարեցրել է նախագահական քարոզարշավն ու դուրս եկել մրցավազքից․ այս մասին Դեսանթիսը տեսանյութ է հրապարակել X-ի իր միկրոբլոգում։ Ամերիկացի քաղաքական գործիչն իր աջակիցներին կոչ է արել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին։

Հունվարի 15-ին Այովա նահանգում կայացած ներկուսակցական քվեարկության 1-ին փուլում Դեսանթիսն զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով ձայների 21 %-ը։ Այդ ժամանակ հաղթել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ ստանալով ձայների 51 %-ը։

Դեսանթիսը 2023 թվականին համարվում էր առաջիկա նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության միասնական թեկնածուի համար Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակիցը։

Աղբյուրը՝ ABC MEDIA

14:02 22.01.2024