Քաղաքականություն
Հոկտեմբերի 21-ին Կապանում կանցկացվեն քաղաքապետի արտահերթ ընտրություններ
Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:
Կապանում համայնքի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն 2018-ի հոկտեմբերի 21-ին:
Գործադիրի որոշմամբ, դրանց անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվեց 3 մլն 610 հազար դրամ:
Աղբյուրը՝ Aysor.am