ԱՎԵԼԻՆ

Կրթություն

Մասնագետները պահանջում են կասեցնել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի կիրառումը
15:07 04.12.2023

Մասնագետները պահանջում են կասեցնել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի կիրառումը

Մասնագետներն անդրադարձել են Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքին և ԿԳՄՍՆ-ին կոչ են անում կասեցնել դրա գործածումը, քանի որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու պայմանները․ այս մասին գրառում է արել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյան։

«Մասնագիտական քննարկման ու քննության նյութ դարձնելով խնդրո առարկա դասագիրքը՝ գտնում ենք, որ այն չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները։ Ուստի, խնդրում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կասեցնել դասագրքի կիրառումը կրթական գործում։

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հեղինակավոր գիտնականների միասնական մասնագիտական եզրակացությունը, որին միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ և ՀՄՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊԱ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը և մի շարք հարգարժան և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ»,-գրել է նա:

Մասնագետների եզրակացություններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

Աղբյուրը՝ ABC Media

15:07 04.12.2023