Կրթություն
«Դպրոցական ծրագիրը՝ Փաշինյանի քմահաճույքների առարկա»․ «Հայկական ալիք»
ԿԳՄՍ-ը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով առաջարկվում է դպրոցներում դասավանդվող «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։
Նշված նախագծին հետևյալ հիմնավորումն է տրվել .
«Տարբեր երկրներում տվյալ երկրի պատմության ուսուցանմանը նվիրված առարկան կոչվում է այդ երկրի պատմություն: Առարկան անվանելով տվյալ երկրի պատմություն՝ ցուցաբերվում է ինստիտուցիոնալ մոտեցում տվյալ առարկայի միջոցով պետության և պետականության գաղափարների ամրապնդմանը, պատմությունը ներկայացվում է այդ երկրի՝ իբրև հավաքական և կազմակերպված հանրության հանդես գալու պատմություն»:
Հարկ ենք համարում հստակեցնել, որ «Հայոց պատմություն» տերմինը իր մեջ ընդգրկում է և՛ հայերի՝ որպես ազգի, և՛ Հայաստանի՝ որպես պետության պատմությունը: Ըստ էության՝ սա փաշինյանական հերթական քմահաճույքն է՝ ուղղված ազգային կրթության և հատկապես «Հայոց պատմության» դեմ՝ որպես սերունդների ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչման և հիշողության ամրապնդման առաջնային բաղադրիչ:
Աղբյուրը՝ Հայկական ալիք