Կրթություն
«Որ դասարանում մտնում է կրթության չափորոշիչը, այդ դասարանից դուրս է գալիս Հայոց եկեղեցու պատմությունը»․ Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումյան
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել է կլոր սեղան֊քննարկում՝ «Հայ երիտասարդությունը խորացող մարտահրավերներին ընդառաջ» խորագրով։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն իր խոսքում նշեց, որ երիտասարդները ոչ միայն մեր երկրի, Եկեղեցու ապագան են, այլև՝ ներկան։
«2021թվականի փետրվարի 4-ին ՀՀ կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը․ գրվեցին ձեռնարկներ, դասագրքեր։ Քաղաքականությունը հետևյալն է՝ ինչ տեսակ մարդ ենք ուզում պատրաստել, բայց որևէ խոսք չկա մարդու ինքնության ամրապնդման ու զորացման մասին։ Մայր աթոռն ասում էր, որ նախագիծը պետք է վերանայվի, ստեղծվի չափորոշիչ, որը պետք է դաստիարակի մի հայ ,որն ամբողջովին պետք է կապված լինի իր հող ու ջրին․․․ Որ դասարանում մտնում է կրթության չափորոշիչը, այդ դասարանից դուրս է գալիս Հայոց եկեղեցու պատմությունը»,-ցավով արձանագրում է․ Զաքարիա Ծ. վարդապետ Բաղումյանը։
Փոխանցում է Yerkir.am-ը