Իրան
Իրանցի սահմանապահները կանխել են ահաբեկիչների մուտքը երկիր
Իրանական բանակի սահմանային ծառայությունները կանխել են ահաբեկիչների՝ երկիր մուտք գործելու փորձը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Երկրի սահմանապահ ծառայությունների հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գոդարզին հայտնել է՝ ահաբեկիչները ծրագրում էին ապակառուցողական գործողություններ իրականացնել Իրանում:
«Զինված բախում է տեղի ունեցել, մեկ ահաբեկիչ սպանվել է»,- ասել է Գոդարզին։
Փոխանցում է ABC MEDIA-ն