ԱՎԵԼԻՆ

Իրան

«Հայաստանում մեկնարկել Է Իրանի դեմ քարոզչական արշավ»․ Սերգեյ Մելքոնյան
18:25 08.03.2024

«Հայաստանում մեկնարկել Է Իրանի դեմ քարոզչական արշավ»․ Սերգեյ Մելքոնյան

Միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իրանի դեմ քարոզչություն Հայաստանում…

Հայաստանում մեկնարկել Է Իրանի դեմ քարոզչական արշավ։ Դրա առաջնագծում են կամ իշխանամետ տեղեկատվական ռեսուրսներն ու հանրային անհատները, կամ նրանք, ովքեր բացահայտ դեմ չեն գործող ռեժիմին և ակտիվորեն համագործակցում են նրա հետ։

Քարոզչության հիմնական մեսիջները

1. Իրանը Ադրբեջանի բարեկամն է, ուստի Հայաստանին օգնելու մտադրություն չունի։

2. Իրանը ցանկանում է գրավել Հայաստանի հարավային շրջանները և պատրաստ է համաձայնության գալ Բաքվի և Անկարայի հետ։

3. Իրանը Հայաստանից պահանջում է ռազմաբազա ստեղծել իր տարածքում։ Որպեսզի դա ցանկանա նաև Հայաստանը, նա պետք է հայտնվի մի իրավիճակում, երբ ի վիճակի չէ պաշտպանվել։

4. Իրանը ոչ մի բանի ընդունակ չէ, ուստի նրա հետ համագործակցությունը խորացնելն իմաստ չունի։

5. Իրանը շահագրգռված չէ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ։ Եթե դա տեղի չունենա, Հայաստանը կմնա շրջափակման մեջ։

6. Իրանը միտումնավոր խոչընդոտում է Հայաստանին զենք մատակարարելուն, որպեսզի այն թույլ լինի և ընկնի իրենից կախվածության մեջ։

Բոլոր նման թեզերը կամ կեղծ են, կամ մանիպուլյատիվ։

Ինչին է կարևոր ուշադրություն դարձնել

1. Նման թեզեր են տարածում հարթակները և անհատները, որոնք ավանդաբար զբաղվում են հակառուսական քարոզչությամբ։

2. Նման տեղեկատվական լցոնումների հիմնական նպատակը Հայաստանում հակաիրանական տրամադրություններ ձևավորելն է, ինչը կարդարացնի Թեհրանից հեռանալու, իսկ հետագայում նրա դեմ գործելու ղեկավարության որոշումը:

3. Նման որոշումները կոչված են արդարացնելու Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունից հրաժարվելը։

Նման արտաքին քաղաքական գծի հետևանքները շատ պարզ են. եթե Հայաստանը շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, միտումնավոր վատացնում է հարաբերությունները Իրանի հետ, ապա տարածաշրջանային միակ ուժը, որը կլցնի վակուումը, Թուրքիան է ։

Այսպիսով, այս քարոզչության հիմնական շահառուն Թուրքիան և Ադրբեջանն են։ Սա այն հարցի պատասխանն է, թե ում շահերն են սպասարկում այդ սուբյեկտները»։

18:25 08.03.2024